Պետերբուրգում «հագցնելու» են Միքելանջելոյի «Դավիթ»-ին
Սանկտ Պետերբուրգում «Միքելանջելո. Աշխարհի արարումը» մուլիմեդիա ցուցադրության կազմակեպիչները որոշել են «Դավիթ» քանդակի կրկնօրինակին «հագցնել»: Այն տեղադրված է Սուրբ Աննա եկեղեցու հարևությամբ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Որոշում է ընդունվել քաղաքացու բողոքից հետո, ով հայտարարել է, որ քանդակը փչացնում է քաղաքի տեսքը և երեխաների վրա վատ է ազդում:
«Ինչպե՞ս կարելի է առանց տաբատի այս տղամարդուն կանգնեցնել քաղաքի կենտրոնում դպրոցի և եկեղեցու հարևանությամբ: Այս հսկան խեղաթյուրում է մանկական հոգիները»,- նշված է նամակի մեջ:
Ակցիայի կազմակերպիչներն արշավ են սկսել՝ «Հագցրու Դավիթին». մինչև օգոստոսի 15-ը նրանք Պետերբուրգի քաղաքացիներից առաջարկներն են ընդունելու քանդակի հագուստի հետ կապված, այնուհետև ընտրելու լավագույն տարբերակն ու կարելու կոստյում:
Ցուցահանդեսի կազմակերպիչները խոստացել են, որ մինչև ուսումնական տարվա սկիզբ Միքելանջելոյի քանդակը հագուստով կլինի:
Մուլտիմեդիա ցուցադրությունը բացվել է մայիսի 22-ին, շարունակվելու է մինչև հոկտեմբերի 2-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում