Կաննում արգելել են մեծ պայուսակներ տանել ծովափ՝ վախենալով ահաբեկչություններից
ֆրանսիայի հարավում գտնվող հայնտի Կանն քաղաքի իշխանություններն արգելել են ծովափ բերել մեծ պայուսակներ և մեծ ծավալով փաթեթներ՝ վախենալով նոր ահաբեկչություններից: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ մասին ասված է քաղաքապետ Դավիդ Լիսնարի կոմյունիկեում:
«Մինչև հոկտեմբերի 31-ը Կաննի քաղաքապետարանը արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում լրացուցիչ միջոց է սահմանում քաղաքի բնակիչների ու հյուրերի պաշտպանության համար և արգելում է ոտքով մեծ պայուսակների (ճամպրուկներ, ուղեբեռ) տեղափոխումը, որոնց անթափանցելիությունը և չափսերը թույլ է տալիս թաքցնել վտանգավոր առարկաներ, զենք և պայթուցիկ»,- գրված է կոմյունիկեում: Արգելքը վերաբերում է քաղաքի մի քանի զբոսայգիներին և ափամերձ գոտու որոշ փողոցներին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիան, Նիսի ահաբեկչությունից հետո, կուժեղացնի զբոսաշրջային վայրերի և ծովափերի հսկողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Նիսի տեսահսկման ծառայությունները հրաժարում են ջնջել ահաբեկչության տեսագրությունները
- Նիսի ահաբեկչության հետ կապված 5 մարդ ձերբակալվել է
- Նիսի ահաբեկչությունից հետո հինգ երեխա գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
- ԶԼՄ-ները հրապարակել են Նիսի ահաբեկչի լուսանկարը
- Նիսի օդանավակայանում մարդկանց տարհանումը դադարեցվել է