ՄԻՊ հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարածել են հայտարարություն. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով: Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր»:
Գիշերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել բերման ենթարկվածների մասին:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման վիրավոր երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը հուլիսի 25 լույս 26-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել են ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Նրանց մեղադրանք էր առաջադրվել:
Հարակից հրապարակումներ`
- Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վիրահատությունն ավարտվել է. նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր
- Վիրավորները տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- ՓՊ-ն ՀՀ ոստիկանությունից ու պետական այլ մարմիններից պահանջում է չխոչընդոտել իրենց լիազորությունների իրականացմանը
- Ազատության հրապարակում հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր. ՄԻՊ