Թուրքիայի վարչապետ.ԱՄՆ հետ լարվածությունը կախված է Գյուլենի ազատ արձակումից
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ Վաշինգտոնի ու Անկարայի միջև բարեկամական հարաբերությունների պահպանումը կախված է Ֆեթհուլա Գյուլենի ազատ արձակումից, որին մեղադրում են զինված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Բրիտանական պարեբարականին այդ երկրի գործադիր մարմնի ղեկավարն ասել է. «Քանի դեռ ահաբեկչական այդ խմբավորման առաջնորդն ապրում է ԱՄՆ-ում, մարդկանց մոտ բնական հարց է առաջանում՝ արդյոք այդ ամենի մեջ չկա՞ ԱՄՆ մասնակցությունն ու աջակցությունը: Ամերիկան այս պահից սկսած պետք է մտածի, ինչպես պետք է համագործակցի Թուրքիայի հետ, որը նրա համար համարվում է ռազմավարական գործընկեր տարածաշրջանում ու աշխարհում»:
Նա ավելացրել է, որ Գյուլենի վերաբերյալ փաստաթղթերը դեռ Վաշինգտոն չեն ուղարկվել, սակայն անպայման կուղարկվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում