Ասոյանը պատրաստ է ՊՊԾ գունդ գնալ
Հերացու անվան բժշկական համալսարանում այսօր մի քանի հայտնի բժիշկներ անդրադարձան ՊՊԾ գնդի տարածք օգնության մեկնած բժիշկներին պատանդ պահելու փաստին:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասաց՝ շատ հուզված է, դժվարանում է արտահայտվել:
«Փաստը, որի մասին մենք տեղեկացանք, ցնցել է ոչ միայն այս դահլիճը, այլև ողջ հանրապետությունը: Աշխարհում, կարծում եմ, նման երևույթ չկա: Որքան ես գիտեմ, որևէ պատերազմի, որևէ հեղափոխությա ժամանակ դեպք չի եղել, որ բուժաշխատողներին պատանդ վերցնեն: Եթե եղել է, անմիջապես ազատ են արձակվել: Պինոչետի հեղափոխության ժամանակ նույնիսկ մի բժշկի գլխից մի մազ չի պակասել: Ես զայրացած եմ, զարմացած: Դիմում եմ ՊՊԾ գունդը գրաված տղաներին: Տղաներ, ձեր մի մասը ինձ շատ լավ ճանաչում է, ձեզ հայտնի պատճառներով, ձեր մի մասին էլ ես եմ շատ լավ ճանաչում: Ես խնդրում եմ՝ անհապաղ, նրանց բաց թողեք: Եթե պետք է, ես կգամ նրանց տեղը կնստեմ, բայց մեր բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրին, բաց թողեք: Սա հայ մարդուն հարիր չէ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Բժիշկներին պատանդ վերցնելը բարոյական իմաստով շատ վատ քայլ է». Ավետիքյան
- «Շտապօգնության» տնօրեն. Տուժածներին պետք է պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերվի
- Բախշյան. «Բժիշկներին պատանդ վերցնելը խելահեղ քայլ է»
- Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- Բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է»
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան