Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
«Ես նման բան չեմ էլ լսել, դա լուրջ ու մեծ վրդովմունք է առաջացնում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն, արցախյան պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված զինված անձանց կողմից բժիշկների պատանդ վերցնելուն:
Տոնոյանի գնահատականով, օգնություն ցուցաբերելու համար գնացած բժիշկներին պատանդ վերցնելը անտրամաբանական է, անհասկանալի ու անթույլատրելի:
«Հասկանալի է, որ երկուստեք խնդիրներ կան, երկրում վիճակը վատ է, իշխանությունները հարյուր մեղավորություն ունեն, հազարն էլ ես կարող եմ ասել, բայց մեր երկիրը մենք իրավունք չունենք դարձնել Իրաք, ՍԻրիա, Լիբանան: Մենք փոքր երկիր ենք, եթե սկսենք այս ձևով հարցերը կարգավորել, տասը վայրկյանում փուլ կգանք»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Պատերազմի մասնակից բժիշկն ասաց, որ «նույնիսկ պատերազմի ժամանակ բժիշկ ռազմագերի չենք ունեցել, եղել են դեպքեր, երբ թուրքի ենք վիրահատել»:
Տ. Տոնոյանը դժվարանում է պատանդ վերցրած զինյալներին որևէ կոչ անել. «Ցավում եմ, բայց այնտեղ էլ են իմ ընկերները: Իրավիճակը բարդ է, այնպես պետք է անեն, որ բժիշկներին բաց թողնեն, թե չէ իրավիճակը դուրս է գալիս տրամաբանության սահմաններից»:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է»
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների
- Տարոն Տոնոյան. «Մենք հայրենիքի զինվորն էինք. դրանից ավելի մեծ առաքելություն մեզ համար գոյություն չուներ»
- «Խոսքերով չէ, որ պետք է հիշել զոհված ազատամարտիկներին». Անվճար բուժօգնություն` զոհված ազատամարտիկների ընտանիքներին