Թուրքիայում հայտնել են հեղաշրջման փորձի մասնակիցների հստակ թիվը
Թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել երկրում հեղաշրջման փորձի արդյունքների մասին՝ ներկայացնելով ապստամբների հստակ թիվը՝ շուրջ 8,7 հազար զինվորական, ինչը կազմում է բանակի 1,5 տոկոսը:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ թուրքական զինված ուժերի տվյալներով՝ հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինվորական, որոնք կապված են եղել ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի խմբավորման հետ:
Ապստամբության ընթացքում օգտագործվել է երեք նավ, 74 տանկ, 246 զրահապատ մեքենա, 3992 միավոր հրազեն: Օգտագործվել է նաև 35 ինքնաթիռ և 37 ուղղաթիռ:
Նշենք, որ Թուրքիայում ռամզական հեղաշրջման փորձը տեղի էր ունեցել հուլիսի 16-ին:
Ավելի քան 13 հազար մարդ է կալանավորվել Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելու գործի հետաքննության շրջանակում: Զոհերի թիվը հասել է 290-ի:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հեղաշրջման մասնակիցներին «բռնաբարում, ստորացնում և կտտանքների են ենթարկում»
- Թուրքական բանտերում ապստամբների հետ միասին 62 երեխա պահվում
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Turkish Airlines-ն ազատել է 211 աշխատակցի
- Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել
- Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո 58 հազար մարդ կորցրել է աշխատանքը
- Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ կապված ավելի քան 7500 մարդ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում