Մանուկ Յազչյան. Վիրավորներին ու բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
«Աստղիկ» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության և շտապօգնության ծառայությունների ղեկավար Մանուկ Յազչյանն անթույլատրելի քայլ է համարում ՊՊԾ գնդում վիրավորում ունեցող մարդկանց ու բժիշկներին պատանդ պահելը:
«Սա ոչ մարդկային ու ոչ բարոյական քայլ է: Եթե մարդն ունի բուժօգնության կարիք, ո՞նց կարելի է նման կերպ վարվել նրա հետ»,-ասաց բժիշկը, ընդգծելով, որ վայրկյաններն անգամ կարող են նշանակություն ունենալ մարդու կյանքի ու հետագա առողջության վրա:
Նա նշեց, հստակ տեղեկություններ չունի ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձանց վնասվածքների բնույթի, վիրավորների վիճակի մասին, սակայն երբեմն վայրկյանները կարող են վճռորոշ լինել:
Ինչ վերաբերում է բժիշկներին անազատության մեջ պահելուն, ապա Յազչյանը դա գնահատեց որպես ստորություն. «Ո՞նց կարելի է բժշկին պատանդ պահել: Եթե նա ամենանեղ պահին օգնության է շտապում մարդուն, ինչպե՞ս կարելի է նման կերպ վարվել»:
Ոստիկանությունն այսօր հայտարարեց. «ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Կոչ. Պետք է հնարավորինս շուտ վերջ դրվի բուժաշխատողներին անազատության մեջ պահելուն
- Ասոյանը պատրաստ է ՊՊԾ գունդ գնալ
- «Բժիշկներին պատանդ վերցնելը բարոյական իմաստով շատ վատ քայլ է». Ավետիքյան
- «Շտապօգնության» տնօրեն. Տուժածներին պետք է պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերվի
- Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- Բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է»
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան