Ճիշտ կլինի, որ վաղը ԱԺ-ը արտահերթ նիստ գումարի. Փաշինյան
«Այս հավաքները չունեն կազմակերպիչ, դրանք ինքնաբուխ են, որով մարդիկ ուզում են իրենց դիրքորոշումն արտահայտել: Իրենք հարմար են գտնում, որ ամենճիշտ տեղը դիրքորոշում արտահայտելու այստեղ է»,-քիչ առաջ Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով մինչ այս Խորենացիում տեղի ունեցած հավաքներին:
«Ես տեսնում եմ, որ ապօրինի գործողություններ են տեղի ունենում: Ի՞նչ է նշանակում հազարավոր մարդկանց մեղադրել ապօրինի հավաքի մասնակցելու մեջ: Հայաստանի օրենքներով ապօրինի հավաք հասկացություն գոյություն չունի, մարդիկ ինքնաբուխ կարող են հավաքներ անցկացնել»,-նշեց Փաշինյանը:
Նա նաև ավելացրեց, որ Ազգային Ժողովի արտահերթ նիստ անցկացնելու անհրաժեշտություն է տեսնում. «Քիչ առաջ ԱԺ աշխատակազմից ձևաթուղթ եմ վերցրել և կարծում եմ, որ ճիշտ կլինի վաղը ժամը 17:00 ԱԺ-ը արտահերթ նիստ գումարի՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Ձևաթուղթը վերցրել եմ և որպեսզի նիստը հրավիրվի՝ հարկավոր է, որ առնվազն 44 պատգամավոր ստորագրի դրա տակ: Ուզում եմ կոչ անել այն պատգամավորներին, ովքեր որ պատրաստ են ստորագելու սրա տակ, կապվեն մեզ հետ և մենք կմոտցնենք ձևաթուղթը: Այս պահին մենք ունենք երկու ստորագություն՝ ես և Թևան Պողոսյանը, քիչ առաջ էլ զանգահարեց Ակլեքսանդր Արզումանյանը և հայտնեց, որ ինքն էլ կստորագրի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին