Կոչ. Պետք է հնարավորինս շուտ վերջ դրվի բուժաշխատողներին անազատության մեջ պահելուն
«Բոլորին կոչ եմ անում՝ անել ամեն ինչ բժիշկներին ազատ արձակելու համար»: Բժշկական համալսարանում այսօր հայտարարեց Իզմիրլյան ԲԿ գործադիր տնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Չարչյանը:
Նա զուր չհամարեց այն, որ բժշկության խորհրդանիշն այրվող մոմն է. «Այրվելով է սպառվում: Բոլոր բժիշկների կյանքի կրեդոն դա է՝ տալ առողջություն ի հաշիվ սեփական առողջության, երբեմն ի հաշիվ սեփական կյանքի: Ամբողջ աշխարհում բոլոր ժամանակներում բոլոր ազգերի մոտ ոտնձգությունը բժշկի նկատմամաբ համարվել է ստոր, զազրելի գործողություն: Ես ցավում եմ, որ դա տեսնում եմ իմ ազգի մոտ, իմ ժողովրդի մոտ, իմ ժողովրդի կատարումով»:
Նա ընդգծեց, որ երբեք բժիշկը քաղաքականության մեջ չի եղել, ավելի վեր է կանգնած եղել, քան քաղաքականությունն է:
«Եթե մենք այսօր տեսնում ենք բժշկի նկատմամբ բիրտ գործողություն, չեմ ուզում ասել պատանք, որովհետր բժիշկը երբեք պատանդ լինել չի կարող, անազատության օրինակ, դա մեզ բոլորիս խիստ վրդովվեցնում է, զայրացնում է, հոգեկան խոր ցավ է պատճառում: Արարքը խիստ դատապարտելի է, պետք է հնարավորինս շուտ վերջ դրվի բժիշկներին անազատությանը»,-ասաց նա:
Հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանն էլ կոչ արեց ՊՊԾ գունդը զավթած տղաներին՝ բաց թողնել բժիշկներին:
Հանրապետության գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցն էլ ընդգծեց, որ բժիշկներն իրենց գործն են արել:
«Չեմ հիշում որևէ դեպք, երբ բուժաշխատողը մեկնի օգնություն ցուցաբերելու՝ կապ չունի թե որ կողմում է տուժածը, ու հանկարծ նա հայտնվի պատանդի կարգավիճակում: Մի՞թե մենք հասել ենք այդ վիճակին: Ես իսկապես դժվարանում եմ բառեր գտնել, որովհետև այդպես վարվել չի կարելի, որևէ արդարացում այդ արարքին լինել չի կարող»,-ասաց նա:
Որպես ՀՀ քաղաքացի, առողջապահության համակարգում 40 տարի աշխատած բժիշկ նա կոչ արեց անհապաղ բաց թողնել իր գործընկերներին:
«Նրանք չեն կարող ինչ-որ ամբիցիաների, ցանկությունների գերի դառնալ, բուժաշխատողը պետք է կատարի իր մասնագիտական գործը: Նրանք տարածք են մտել տուժածին, օգնության կարիք ունեցողին աջակցություն ցուցաբերելու համար»,-ասաց նա:
Լուսանկարներում՝ ՊՊԾ գնդում պահվող բուժաշխատողներն են:
Հարակից հրապարակումներ`
- «Բժիշկներին պատանդ վերցնելը բարոյական իմաստով շատ վատ քայլ է». Ավետիքյան
- Բախշյան. «Բժիշկներին պատանդ վերցնելը խելահեղ քայլ է»
- Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- Բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է»
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան