Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 64 անձ. Ոստիկանություն
Երեկ երեկոյան ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների կազմակերպված երթից հետո Խորենացի-Տիգրան Մեծ փողոցների հարակից տարածքից ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 64 անձ: Panorama.am-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նրանցից 1-ի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ: Վերջինիս մասով կատարվում է քննություն, ձերբակալված է: Մյուս բերման ենթարկվածներն ազատ են արձակված:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- Ոստիկանություն. Ապօրինի զենք պահելու կասկածանքով երեք անձ բերման է ենթարկվել
- ՓՊ-ն ՀՀ ոստիկանությունից ու պետական այլ մարմիններից պահանջում է չխոչընդոտել իրենց լիազորությունների իրականացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան