ՀՀԿ-ական պատգամավորի ընտանիքը ևս բյուջեից փոխհատուցում է պահանջել. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանի ծնողների տունը ևս տուժել էր Արթիկում տեղի ունեցող ջրհեղեղի պատճառով. Վնասել էր նրանց գույքը։ Պատգամավորի ընտանիքը պահանջել էր պետբյուջեից փոխհատուցել իրենց կրած մի քանի հարյուր հազար դրամի վնասները, ինչպես մնացած՝ անապահով ընտանիքների դեպքում. գրել է «Ժողովուրդ»-ը:
«Ու սա այն դեպքում, երբ Պետոյանը պատգամավոր դառնալիս 2012-ին հայտարարագրել է անշարժ գույք՝ իր հողամասով, երկու ավտոմեքենա՝ «Toyota Land Cruiser» և «BMW X5» մակնիշների, երկու ընկերության բաժնեմաս, 60 հազար դոլար և 40 մլն դրամ դրամական միջոց։ 2015-ին դրամական միջոցները եղել են 140 մլն դրամ և 106 հազար դոլար։ Ամսական 520 հազար դրամ աշխատավարձից բացի՝ 2015-ին հայտարարագրել է 28 մլն դրամի եկամուտ։ Բայց, չնայած այս ունեցվածքին, Պետոյանի ծնողները ևս Արթիկի քաղաքապետարանի սուղ միջոցներից օգնություն են ստացել, ինչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա