Արսինե Խանջյանին բերման ենթարկելու փաստը Կանադայում մեծ աղմուկի առիթ է դարձել. ՀԺ
Խորենացի փողոցի ոստիկանները երեկ բերման ենթարկեցին կանադահայ հայտնի դերասանուհի, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ Արսինե Խանջյանին։ Ոստիկանների այս քայլը երեկ արձագանք գտավ կանադական առաջատար ԶԼՄ-ներում։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
ICI Radio Canada-ն հրապարակել էր Արսինեի նկարը՝ նրան բերման ենթարկելիս, նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և արձանագրել, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում Կանադայի քաղաքացի դերասանուհուն։ Նյութը վերնագրված է. «Ձերբակալվել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը»։
«Երեկոյան Արսինեին ձերբակալելու մասին տեղեկություններ հայտնեցին նաև կանադական հեռուստաընկերությունները։ Հայ իրավապահների սույն անխոհեմ ու սկանդալային քայլը Կանադայում մեծ աղմուկի առիթ է դարձել։ Արսինե Խանջյանը Հայաստան է եկել ֆիլմում նկարահանվելու։ Նա նախօրեին գնացել էր Խորենացի փողոց և հանդես եկել ելույթով՝ ի պաշտպանություն ժողովրդի և «Սասնա ծռերի»»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին