Երրորդ Բյուրականյան գիտաճամբարի ընթացքում հայ դպրոցականները կհանդիպեն աստղագետների հետ
Բյուրականի աստղադիտարանում երրորդ Բյուրականյան գիտաճամբարի ընթացքում Հայաստանի և Սփյուռքի դպրոցականները կհանդիպեն հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ կլսեն, զրույց կունենան աստղագիտության և առասպելաբանության կապի մասին:
Հայկական աստղագիտական ընկերությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 22-27-ին անցկացվող գիտաժողովին կարող են մասնակցել 12-15 տարեկան շնորհալի դպրոցականներ Հայաստանից և սփյուռքից։ Կազմակերպիչներն են Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) և Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը։ Գիտաճամբարի կազմկոմիտեի նախագահն է Արեգ Միքայելյանը:
Ծրագրում նախատեսվում է նաև գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետների մեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ, այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, մոլորակների եռակի միացման դիտում, սիրողական աստղադիտակի պատրաստում, էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական, արշավներ Բյուրականի շրջակայքում, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում, համերգ մասնակիցների կողմից և այլն։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը շուրջ կես տարի է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է. Արեգ Միքայելյան
- Մենք Համբարձումյանով հիացած գալիս դառնում էինք աստղագետ, ոչ ոք չէր հարցնում աշխատավարձի մասին. Արեգ Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները