ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին Փաշինյանի պահանջին դեռևս երկու պատգամավոր է միացել. ՀԺ
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ԱԺ աշխատակազմից ձևաթուղթ է վերցրել և նախաձեռնում է ստորագրահավաք՝ ՊՊԾ գնդում տեղի ունեցողի շուրջ այսօր ժամը 17։00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին։
«Ձևաթուղթն այսօր վերցրել եմ, որպեսզի նիստը հրավիրվի, հարկավոր է առնվազն 44 պատգամավոր ստորագրի այդ ձևաթղթի տակ։ Կոչ եմ անում այն պատգամավորներին, ովքեր պատրաստ են միանալ ատորագրահավաքին, արձագանքեն, մենք կկապվենք իրենց հետ»,- Խորենացի փողոցում ասել է Փաշինյանը։
Նա նաև հայտնել է, որ որոշման նախագիծ է ներկայացրել ԱԺ՝ իրավիճակն ուսումնասիրելու և հանգուցալուծում առաջարկելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է նման իրավիճակում երկրի օրենսդիր մարմինն արձակուրդում գտնվել։
Հարցին ի՞նչ եք կարծում 44 պատգամավոր այս պահին ՀՀ-ում կգտնվե՞ն, Փաշինյանը պատասխանել «131-ից՝ 44-ը, ոնց էլ չլինի, արդեն վայելած կլինեն հանգիստը։ Ի՞նչ է նշանակում արձակուրդում են, թող հետ գան»։ Այդ պահին արդեն ձևաթղթի տակ ստորագրել էին Փաշինյանը, Թևան Պողոսյանը, իսկ Ալեքսանդր Արզումանյանը հայտնել էր, որ միանում է ստորագրահավաքին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան