ՀԿ-ներն առաջարկում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել
Հասարակական մի քանի հասարակակն կազմակերպություններ տարածել են հայտարարություն Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ վերջին օրերին հանրապետությունում, հատկապես Երևան քաղաքում, ստեղծվել է ծայրահեղ լարված և անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ՝ պայմանավորված ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձություններով:
«Հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբին և նրանց պահանջները, քանի որ երկրում տիրող համակարգային կոռուպցիան, սոցիալական անարդարութունը, ընտրանքային արդարադատությունը, անկասելի արտագաղթը և շարունակ կեղծվող ընտրությունները պատրանք են դարձրել դրական փոփոխություններ ակնկալելու բոլոր հույսերը: ՀՀ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և բռնություն, ինչի արդյունքում քաղաքացիների խաղաղ ինքնաբուխ հավաքները դաժանորեն ցրվել են, հարյուրավոր մարդին բերման են ենթարկվել և շինծու մեղադրանքներ են առաջադրվել առավել ակտիվ քաղաքացիներին»:
Ստեղծված իրավիճակում հայտարարության ներքո ստորագրած կազմակերպությունները դատապարտում ու անթույլատրելի են համարում ԱԺ անգործությունը.
«Սույնով մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք Ազգային ժողովի աններելի և անթույլատրելի անգործությունը և կոչ ենք անում նրան օգտվել արտահերթ նիստ հրավիրելու իր սահմանադրական իրավունքից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումների խաղաղ ուղիներ գտնելու նպատակով:
Եկել է իրական պահը ցույց տալու, որ Ազգային Ժողովը իրապես ներկայացուցչական մարմին է և հիմնավորելու, որ կառավարման խորհրդարանական համակարգը ամենաարդյունավետն է ճգնաժամերի հաղթահարման համար»:
Հայտարարության ներքո ստորագրած կազմակերպություններն են՝
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Եվրասիա համագործակցության հիմնադրամ
Երևանի մամուլի ակումբ
ԷկոԼուր ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Ժողովրդավարություն այսօր ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն
Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոն
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Հ.Գ. Հայտարարությունը բաց է միանալու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին Փաշինյանի պահանջին դեռևս երկու պատգամավոր է միացել. ՀԺ
- Ճիշտ կլինի, որ վաղը ԱԺ-ը արտահերթ նիստ գումարի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին