Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի առաջին թրեյլերը
Ներկայացվել է ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանված «Իթակա» գեղարվեստական ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորն է հոլիվուդյան աստղ Մեգ Ռայանը, իսկ պրոդյուսերը` Թոմ Հենքսը: Նրանք նաև հանդես են գալիս ֆիլմում:
Ֆիլմում նաև նկարահանվել են՝ Մելանի Գրիֆիթը, Սեմ Շեփարդը և Լուիս Ռոբինսը:
Սարոյանի վեպը հրատարակվել է 1943 թվականին: Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի օրերին։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։
1943 թ.–ին MGM կինոստուդիան Սարոյանից գնել է վեպի էկրանավորման իրավունքն ու նկարահանել է համանուն ֆիլմ` Միքի Ռունիի և Ֆրենկ Մորգանի մասնակցությամբ։ Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկարի» և արժանացել է մեկ «Օսկարի»` «Լավագույն սյուժե» անվանակարգում։
Հարակից հրապարակումներ`
- Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա հոլիվուդյան ֆիլմի շնորհանդեսը կկայանա տարեվերջին
- Մեգ Ռայանն ընտրել է Վիլյամ Սարոյանի վեպը՝ ռեժիսորական դեբյուտի համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան