Նիկիտա Սիմոնյան. «Առաջին անգամ եմ լսում Թուրքիա-Ռուսաստան խաղի մասին»
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը «Sport-Express»-ին տված հարցազրույցում հերքել է այն տեղեկատվությունը, թե իբր օգոստոսի 31-ին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը կչափի Թուրքիայի ընտրանու հետ:
Նշվում էր, թե իբր Անթալիայում կայանալիք խաղը երկու երկրների հարաբերությունների կարգավորման նպատակով է անցկացվելու և որ Թուրքիայի նախագահ Էրդողանն անձամբ է ՌԴ նախագահ Պուտինին հրավիրելու այդ հանդիպմանը:
«Առաջին անգամ եմ լսում նման հանդիպման մասին: Ամեն դեպքում՝ ես նման տեղեկատվություն չունեմ ու մինչ այժմ էլ Թուրքիայի հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնելու որևէ խոսակցություն չի եղել»,- նշել է Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին