Առհասարակ բժշկական օգնություն իրականացնող անձանց կյանքը վտանգող որևէ գործողության կատարումը արգելված է. փաստաբան
Ֆորմալ, իրավական առումով խիստ դատապարտելի երևույթ է բժիշկներին գերի վերցնելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը:
«Բժշկական օգնություն, սպասարկում իրականացնող սույբեկտների իրավունքների ցանկացած սահմանափակում որևէ միջազգային իրավանորմի մեջ չի տեղավորվում: Իսկ որ ՊՊԾ գնդի տարածքում կոնկրետ պատանդներ են գտնվում, դա քննության պետք է առնվի: Առհասարակ, միջազգային ընդունված պրակտիկայում մարդասիրական նման գործառույթ իրականացնող սուբյեկտների պատանդառության դատապարտելիությունը միջազգային իրավանորմերով է ամրագրված: Անգամ պատերազմական իրավիճակներում բժշկական օգնություն իրականացնող անձանց պատանդ վերցնելը, նրանց կյանքը վտանգող որևէ գործողության կատարումը արգելված է»,-ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ պետության պարտականությունն է պահպանել կայնքի իրավունքը և այդ բժիշկների ազատությունը այնքան կարևոր է, որքնան այդ գնդի տարածքում գտնվող մարդկանց կյանքի իրավունքը:
Ինչ վերաբերում է Խորենացի փողոցին ոստիկանության կողմից մարդկանց բերման ենթարկելու գործողություններին՝ Ֆանյանն ասաց, որ բերման ենթարկելու հիմքերը սահմանված են օրենքով. «Առհասարակ առանց որևէ պատճառի անձին բերման ենթարկելը անձի իրավունքների կոպիտ խախտում է: Ներկայումս բերման ենթակելու պատճառները հասկանալի չեն, ականատես եղանք դեպքերի, երբ անձանց բերման ենթարկեցին պարզապես անձը ճշտելու համար, սակայն դրա համար բերման ենթարկել չի թույլատրվում, դրա համար այլ մեթոդներ կան»:
Հարակից հրապարակումներ`
- Պատանդ բժիշկները պետք է անհապաղ ազատ արձակվեն, վիրավորները՝ տեղափոխվեն հիվանդանոց. անվանի նյարդավիրաբույժ
- Մանուկ Յազչյան. Վիրավորներին ու բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- «Բժիշկներին պատանդ վերցնելը բարոյական իմաստով շատ վատ քայլ է». Ավետիքյան
- Բախշյան. «Բժիշկներին պատանդ վերցնելը խելահեղ քայլ է»
- Բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է»
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների