Գյուղնախարարն իրանցի հյուրերին առաջարկել է ուսումնասիրել համատեղ ընկերություններ ստեղծելու հնարավորությունները
«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են»: Թեհրանի նահանգապետարանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Ես վստահ եմ, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումն ավելի կնպաստի տարբեր ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացմանն ու խորացմանը», - նշել է նախարարը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատվիրակությունը գլխավորում է տնտեսության և պաշարների զարգացման հարցերով տեղակալ Մոհամմադ Էմամի Ամինը:
Նկատի ունենալով Հայաստանի ադնամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Թեհրանի նահանգապետարանը հետաքրքրված է ԵՏՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կազմակերպմամբ:
Արտահանման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարարն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել համատեղ ընկերությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան