Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին հնարավոր է փոխարինի Էբրահիմ Ռայիսին
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին հնարավոր է փոխարինի Էբրահիմ Ռայիսին,-նշված է «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայության կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակ Մորթազա Քազեմիանը, ուսումնասիրելով Իրանի Փորձագետների խորհրդի նախագահության անդամ Էբրահիմ Ռայիսիի վերջին շրջանում արված հայտարարությունները, նկատում է, որ 53-ամյա Ռայիսին բարձրաստիճան զինվորականների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներում այնպիսի հայտարարություններ է արել, որոնք վեր են նրա ունեցած քաղաքական կշռից:
Հավելենք, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ունի առողջական խնդիրներ: 77-ամյա Խամենեին 2014թ. սեպտեմբերի ենթարկվել է շագանակագեղձի վիրահատության: Այդ առումով ինչպես արևմտյան, այնպես էլ իրանական մամուլում ժամանակ առ ժամանակ քննարկվում հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուների հարցը:
ԻԻՀ փորձագիտական շրջանակների կողմից որպես հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուներ են դիտվում նաև Հաշեմի Շահռուդին, Սադեղ Արդեշիր Լարիջանին, Ղոլամ Հոսեյն Էժեին և ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանին: