Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական շարժընթացով
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 26-ին վիրավորված Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական շարժընթացով: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքերով՝ Պավլիկ Մանուկյանի արհեստական շնչառության ապարատն անջատել են, նա արդեն ինքնուրույն է շնչում:
Անահիտ Հայթայանը նշեց նաև, որ նա դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին ու նրա որդուն՝ Արամ Մանուկյանին հուլիսի 26-ին հրազենային վիրավորումով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում:
Տեղեկացնենք նաև, որ Արամ Մանուկյանին երեկ ուշ ժամի «էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Հարակից հրապարակումներ`
- Պավլիկ Մանուկյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է
- Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր, ոստիկանի վիճակը՝ բավարար
- Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վիրահատությունն ավարտվել է. նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր