Իրանում ձերբակալվել է կանանց խումբ ՝ հեծանիվ քշելու համար
Իրանում ձերբակալվել է կանանց խումբ այն բանի համար, որ նրանք Մերիվանա քաղաքում հեծանիվ են քշել: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը՝ հղում անելով Independent-ին:
Ոստիկանությունը հայտարարել է, որ կառավարության նոր որոշմամբ արգելվում է կանանց հասարակական վայրերում հեծանիվ քշել: Կարելի է դա անել միայն կանանց համար նախատեսված այգիներում: Ձերբակալվածներից ստորագրություն են վերցրել, որ նրանք այլևս չեն քշի հեծանիվ: Ձերբակալվածների թիվը չի նշվում:
Այս տարվա մայիսից Իրանի փողոցներում հայտնվել են հատուկ նշաններ՝ ցույց տալով, որ արգելված է կանանց հեծանիվ քշելը: Նաև նշվում է, որ կհայտնվեն հատուկ ավտոբուսներ միայն կանանց համար: