ԱՆ հորդորը. Ազատ արձակել բուժաշխատողներին և հնարավորություն ստեղծել բուժման կարիք ունեցողները ստանան պատշաճ օգնություն
Առողջապահության նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Երեկվանից ոչ միայն Հայաստանի ամբողջ բժշկական հանրության, այլև բազմաթիվ քաղաքացիների, արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից հնչեցին զինյալներին ուղղված բազում կոչեր` Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդ վերցված բուժաշխատողներին ազատ արձակելու մասին։ Դրանցում մեծ է շեշտադրումն այն գաղափարի, որ կատարված քայլը դուրս է մարդասիրության բոլոր սահմաններից և անընդունելի ողջ աշխարհում:
ՀՀ առողջապահության նախարարությունը, միանալով մեր բազմաթիվ քաղաքացիների և բժշկական հանրության հորդորներին, ևս մեկ անգամ կոչ է անում առանց որևէ նախապայմանի ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին:
Երեկ բուժակին ազատ արձակելու խոհեմ քայլը միայն դրական արձագանք է ստացել հանրության շրջանում։ Բայցև հանրությունը չի կարող ընդունել այն փաստը, որ ձեռք է բարձրացվում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների նկատմամբ, ովքեր մեր երկրի համար ստեղծված լարված ու դժվարին այս օրերին գիշեր ու զօր, առանց տրտունջի, անկախ բոլոր հանգամանքներից շարունակում են բարձրակարգ բժշկական օգնություն տրամադրել ինչպես բոլոր քաղաքացիներին, այնպես էլ` վիրավորումներ ստացած տուժածներին` պատվով կատարելով մասնագիտական իրենց պարտքը, հավատարիմ մնալով իրենց երդմանը։
Շարունակում ենք հորդորել և պահանջել ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Եվ հնարավորություն ստեղծել, որպեսզի զինյալ խմբի հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներն այն ստանան պատշաճ պայմաններում»։
Հարակից հրապարակումներ`
- Այնքանով, որքանով փաստերն ինձ հայտնի են, բժիշկները պատանդի վիճակում են. Արա Ղազարյան
- «Շտապօգնության» տնօրեն. Մենք ի՞նչ երաշխքի ունենք, որ հաջորդ հերթափոխի անդամներին էլ չեն պահի այնտեղ
- Ռոշալ. Բժիշկներին պատանդ չեն պահել անգամ չեչեն պարագլուխ Բարաեվի կողմնակիցները, մի՞թե նրանից վատն եք
- New York Times, Guardian, Al Jazeera. Միջազգային մամուլը գրում է պատանդ պահվող բժիշկների մասին
- Պատանդ բժիշկները պետք է անհապաղ ազատ արձակվեն, վիրավորները՝ տեղափոխվեն հիվանդանոց. անվանի նյարդավիրաբույժ
- Պատանդ վերցված չորս բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել. ԱՆ
- ԱՄՆ դեսպանատուն. Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բուժանձնակազմի անդամներին
- HRW. Պատանդ վերցնելը, նմանապես՝ բժիշկ պատանդ վերցնելը, միշտ էլ հանցագործություն է
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան