Արցախում հանրային քննարկումներով ամփոփվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը այսօր եզրափակիչ հանդիպումն է անցկացրել Արցախում գործող հասարակակական կազմակերպությունների, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների ու լրագրողների մասնակցությամբ:
Արցախի ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է հայեցակարգի բաժինները՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև կառավարման համակարգ գլուխներում առկա թերությունների և առաջարկվող փոփոխությունների վրա:
ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները տեսակետներ են ներկայացրել առաջարկված թեմաներով՝ արտահայտելով որոշ մտահոգություններ պետական ու տեղական ինքնակառավարման համակարգերի թերացումների մասին: Քննարկման ընթացքում մասնակիցների ելույթներն ու առաջարկությունները մեծամասամբ վերաբերել են կառավարման այնպիսի մոդելի ընտրությանը, որը պետք է երաշխավորի Արցախի անվտանգությունն ու ներքաղաքական կայունությունը:
Մասնագիտական հանձնաժողովն առաջիկա օրերին կամփոփի հանրային քննարկումների արդյունքները և հայեցակարգը կներակայցնի հանրապետության նախագահին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին