Երթը շարժվեց դեպի Բաղրամյան փողոց
Ազատության հրապարակում ինչպես և նախատեսված էր, մեկնարկել է հանրահավաքը:
«Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը հանրահավաքի ժամանակ շնորհավորեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Այնուհետև Ալբերտ Բաղդասարյանը նշեց. «Մենք վստահ ենք, որ ոստիկանական բռնությունը ոչ մեկին չի վախեցրել, հակառակն ասեմ, բոլոր նրանց, ում երեկ երեկոյան բերման էին ենթարկել, վերադարձան Ազատության հրապարակ՝ ավելի վճռական, ավելի համոզված արդեն, որ ինչ անում են, ճիշտ են անում»:
Նշենք, որ քիչ առաջ հավաքի մասնակիցները չնայած հորդառատ անձրևին սկսեցին երթը՝ այս անգամ շարժվելով դեպի Բաղրամյան փողոց, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տալիս առաջ գնալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան