Սիրիահայ գաղութը պետք է գոյատևի և բարգավաճի. Արամ Առաջին
Մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հովվապետական այցը Սիրիա՝ Լաթաքիա: «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Լաթաքիայի Ս. Աստուածածին եկեղեցում, եկեղեցուն կին «Արարատ» սրահում հավաքված բազմությանն Արամ Առաջինը փոխանցել է իր հովվապետական օրհնությունը, ապա նշել. «Հարյուր տարի առաջ հայը Թուրքիայում մահ ու կոտորած տեսավ, Սիրիայում գտավ եղբայրական սեր և համերաշխ գոյակցություն: Սիրիահայ գաղութը կապված է իր երկրին, այն պետք է մնա, գոյատևի և բարգավաճի»:
Լաթաքիայի նահանգապետը շեշտել է, որ հայը Սիրիան պաշտպանելու համար առաջապահ դիրքերում էր, տվել է բազմաթիվ նահատակներ: