Բոլորս թրջվել ենք. Ազատության հրապարակի հանրահավաքն ավարտվեց
Այսօր Ազատության հրապարակում մեկնարկած հավաքն ավարտվեց: Նշենք, որ հավաքի մասնակիցները որոշեցին այս անգամ երթով շարժվել Բաղրամյան փողոց, սակայն ոստիկանները արգելեցին, և Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները կրկին վերադարձան Ազատության հրապարակ:
Դրանից հետո «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե բոլորը թրջվել են, դրա համար պետք է տուն գնան, քանի դեռ չեն հիվանդացել. «Դժվար է, որ այսօր Խորենացի փողոց չենք գնում, մեզ կներեն տղերքը, կարծում եմ՝ կհասկանան, պայքարը չպետք է դադարի: Այսօր էլի գործ արեցինք, այնպես չէր, որ չարեցինք: Պիկետները շատ կարևոր են, Հայաստանի բոլոր բնակավայրերում պետք է սկսվեն նման ակցիաներ, սա քաղաքացիական խաղաղ անհնազանդություն է: Շարունակվում է պայքարը: Վաղը նորից 7-ից 7:30 հավաքվում ենք այստեղ»: