Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևելքում ռումբ է պայթել, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Դեպքը տեղի է ունեցել Սիիրտ քաղաքից ոչ հեռու: Ռումբն աշխատացրել են հեռակառավարման վահանակի միջոցով, երբ այդ տարածքով անցել է զինվորական ավտոբուսը:
Ուժային կառույցները ենթադրում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ակտվիստները:
Անկարան վերսկսել էր հատուկ օպերացիան Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ նախորդ տարվա հուլիսից: Այդ ժամանակվանից զոհվել է ավելի քան 600 թուրք զինծառայող և ոստիկան: