Ֆրանսիական խոշորագույն ԶԼՄ-ները հրաժարվել են հրապարակել ահաբեկիչների անուններն ու լուսանկարները
Մի շարք ֆրանսիական ԶԼՄ-ներ հրաժարվել են հրապարակել ահաբեկչության համար պատասխանատու մարդկանց լուսանկարներն ու անունները՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում հետմահու փառաբանել հանցագործներին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Guardian-ին:
Ակցիային միացել են Le Monde, La Croix թերթերը, BFM-TV ալիքը, Europe 1 ռադիոկայանը, France Médias Monde մեդիահոլդինգը, որի կազմում են Radio France Internationale ռադիոկայանը և France 24-ը: Նրանք եթերով չեն հայտարարի ահաբեկիչներների անունները, չեն հրապարակի լուսանկաներ, չեն ցուցադրի նրանց:
Մի քանի այլ լրատվամիջոցներ հայտարարել են, որ խմբագրությունները որոշում կընդունեն ելնելով իրավիճակից: