Այնքանով, որքանով փաստերն ինձ հայտնի են, բժիշկները պատանդի վիճակում են. Արա Ղազարյան
Քրեական օրենսգրքով՝ եթե մարդուն առևանգում են, այսինքն մարդուն զրկում են անձնական ազատությունից, ազատ արձակելու դիմաց պահանջ չեն դնում, որպեսզի պետական մարմինը կատարի որոշակի գործողությոն, նշանակում է մարդու առևանգում: Եթե զրկում են անձնական ազատությունից, ազատելու դիմաց պահանջ են դնում, որ պետական մարմինը պետք է կատարի մի գործողություն, հակառակ դեպքում բաց չենք թողնի, արդեն նշանակում է պատանդ վերցնել,- «Մեդիա կենտրոն»-ում «Երևանյան իրադարձություններ. Ոստիկանության գործողությունները խաղաղ հավաքների ժամանակ» թեմայով քննարկմանն ասաց իրավաբան, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ՊՊԾ գնդում տիրող իրավիճակը, արդյո՞ք բժիշկները պատանդ են:
«Այնքանով, որքանով փաստերն ինձ հայտնի են՝ ստացած լրատվամիջոցներից, տեղեկատվությունը ճիշտ է, բժիշկները պատանդի վիճակում են, որովհետև պայման է առաջադրվել՝ մինչև այլ խումբ չուղարկվի, այստեղ բժշկական միջամտություն չարվի և այլն, և այլն: Սա ինքնին գնում է Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (Պատանդ վերցնելը) դաշտ, որ թե 131–րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) դաշտ»,- ասաց իրավաբանը:
Ա.Ղազարյանի միաժամանակ նշեց, որ նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ այդ անձանց ազատությունից զրկելը, հրթիռակոծությունը, չի թույլատրվում՝ հումանիտար իրավունքով:
«Օրինակ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը կրակեց սանիտարական մեքենայի վրա: Փաստը ֆիքսված է»,- հիշեցրեց միջազգային իրավունքի մասնագետը:
Քննարկման ներկա ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չի տեսնում, որ ապստամբները պատանդ վերցնելու ճանապարհով խնդիրները լուծելու ընթացքի մեջ են:
ՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցնի խոսքով, «Սասնա ծռեր» խմբի վերաբերյալ այս պահին լիարժեք չեն կարող որևէ դատողություն անել, քանի որ նրանց կողմից որևէ տեղեկատվություն չկա:
«Ունենք միայն ԱԱԾ, ոստիկանության, քննչական կոմիտեի տեղեկատվությունները, որոնք ես ավելի շատ համարում եմ ապատեղակատվություն»,- նշեց նա:
Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր. «Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»: Այս պահին գնդի տարածքում են գտնվում բժիշկներ Նորայր Թևանյանը, Սալվադոր Խեչոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը: Բուժակ Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել:
Հարակից հրապարակումներ`
- «Շտապօգնության» տնօրեն. Մենք ի՞նչ երաշխքի ունենք, որ հաջորդ հերթափոխի անդամներին էլ չեն պահի այնտեղ
- Ռոշալ. Բժիշկներին պատանդ չեն պահել անգամ չեչեն պարագլուխ Բարաեվի կողմնակիցները, մի՞թե նրանից վատն եք
- New York Times, Guardian, Al Jazeera. Միջազգային մամուլը գրում է պատանդ պահվող բժիշկների մասին
- Պատանդ բժիշկները պետք է անհապաղ ազատ արձակվեն, վիրավորները՝ տեղափոխվեն հիվանդանոց. անվանի նյարդավիրաբույժ
- HRW. Պատանդ վերցնելը, նմանապես՝ բժիշկ պատանդ վերցնելը, միշտ էլ հանցագործություն է
- Մանուկ Յազչյան. Վիրավորներին ու բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- «Բժիշկներին պատանդ վերցնելը բարոյական իմաստով շատ վատ քայլ է». Ավետիքյան
- «Շտապօգնության» տնօրեն. Տուժածներին պետք է պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերվի
- Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- Բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է»
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին