Ալեք Ենիգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, խցում տեղադրվել է սեղան, ռադիոընդունիչ. ՄԻՊ
Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին հուլիսի 28-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հանդիսանում է Ա.Ենիգոմշյանի պաշտպանը և, որ իր պաշտպանյալը պահվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Ձերբակալված անձանց պահման վայրում:
Նրա հաղոդրմամբ՝ ՁՊՎ-ում չեն ապահովվում Ա.Ենիգոմշյանի իրավունքները, խախտվում են նրա պահման պայմանները՝ անտեսելով նրա հատուկ կարիքները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, թե՝ նույն օրը Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանման ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԿԱ ԱԱԾ Ձերբակալված անձանց պահելու վայր և առանձնազրույց ունեցել Ա. Ենիգոմշյանի և նրա պաշտպանի հետ:
Ալեք Ենիգոմշյանի և նրա պաշտպանի բարձրացրած հարցերի հիման վրա տեղում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ և տեղում ՁՊՎ ղեկավարությունից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ:
Արդյունքում՝ Ա.Ենգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, ապահովվել է հանձնուքների ընդունման հնարավորությունը, խցում տեղադրվել է սեղան, ինչպես նաև ռադիոընդունիչ:
Դրանից հետո, Պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ և Ա.Ենիգոմշյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերին ծանոթանալու հնարավորության), նրա պահման պայմանների կապակցությամբ քրեական հետապնդման մարմնից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ:
ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ «Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան) բերման է ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով և կասկածվում է օժանդակելու մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ենիգոմշյանին պահելու համար համապատասխան պայմաններ չունեն
- Նիկոլայ Բաղդասարյան. Ենիգոմշյանը պետք է ազատ արձակվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան