Ռոշալ. Բժիշկներին պատանդ չեն պահել անգամ չեչեն պարագլուխ Բարաեվի կողմնակիցները, մի՞թե նրանից վատն եք
Անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խստորեն դատապարտել է «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից իրենց բուժօգնություն տրամադրելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած բժիշկներին պատանդ վերցնելու փաստը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց:
Դիմելով բժիշկներին պատանդ պահող զինյալ խմբին՝ Ռոշալը հիշեցրել է, որ մարդասիրական ամենամեծ առաքելությունը կատարող սպիտակ խալաթով մարդկանց՝ բժիշկներին, պատանդ չեն պահել անգամ չեչեն պարագլուխ Բարաեվի կողմնակիցները:
Նա, որպես իր ասածի վկայություն, հիշեցրել է «Նորդ-Օստ»-ի ահաբեկչության սարսափելի պահերը:
«Եթե հիշում եք, ես բանակցություններ էի վարում «Նորդ-Օստ»-ում՝ ահաբեկիչների հետ: Ինձ նույնպես կալանավորել էին այնտեղ 4 ժամով և պարզում էին, թե ով եմ ես իրականում: Եվ հետո, շնորհիվ լրագրող Մարկ Ֆրանկետտիի, որը եկել էր այդտեղ ու բացատրեց, թե ով եմ ես, ինձ ազատ արձակեցին: Բայց ինձ թույլ տվին մի քանի անգամ գալ այնտեղ, բերել դեղորայք, բուժօգնություն ցույց տալ թատրոնի շենքում կալանավորվածներին»,- պատմել է հայտնի մանկաբույժը:
Նա ընդգծել է, որ մի քանի անգամ հանդիպել է նաև անձամբ Բարաեվի հետ, և այժմ մտածում է, որ իրեն նույնպես կարող էին գերի պահել, սակայն նույնիսկ չեչեն ահաբեկիչները, հավանաբար, հասկացել են, որ բժշկի վրա ձեռք բարձրացնելն անթույլատրելի է:
«Եվ այն, որ հիմա գերի են վերցրել բժշկական բրիգադին՝ բժշկին, ֆելդշերին, բուժքույրին, դուրս է պարկեշտության բոլոր սահմաններից: Չէ՞ որ բժիշկները մարտի դաշտում օգնում են ոչ միայն իրենց կողմնակիցներին: Նրանք պարտավոր են օգնել նաև հակառակորդին: Եվ այս դեպքում ես դիմում եմ նրանց, ովքեր գնացել են այս քայլին. սա ձեզ ոչինչ չի տա ու շատ շատերը երես կթեքեն ձեզանից, որովհետև սպիտակ խալաթի հետևում պատսպարվելը ամենավերջին քայլն է»:
Լեոնիդ Ռոշալը կրկին կոչ է արել զինյալ խմբին՝ անհապաղ բաց թողնել բժիշկներին և իր խոսքը եզրափակել է այսպես. «Մի՞թե դուք Բարաեվից վատն եք»:
Հայտնի վիրաբույժը հիշեցրել է, որ ինքը Հայաստանում վիրահատել է այն փոքրիկներին, որոնք տուժել են սարսափելի երկրաշարժից, արցախյան պատերազմի օրերին նույնպես օգնության է հասել հայ մանուկներին և կատարել է բազմաթիվ վիրահատություններ:
«Ես Հայաստանը տեսել եմ լավ ժամանակներում, ես Հայաստանի կողքին էի, երբ այն դժվարության մեջ էր»,-հավելել է նա:
Հարակից հրապարակումներ`
- New York Times, Guardian, Al Jazeera. Միջազգային մամուլը գրում է պատանդ պահվող բժիշկների մասին
- Պատանդ բժիշկները պետք է անհապաղ ազատ արձակվեն, վիրավորները՝ տեղափոխվեն հիվանդանոց. անվանի նյարդավիրաբույժ
- HRW. Պատանդ վերցնելը, նմանապես՝ բժիշկ պատանդ վերցնելը, միշտ էլ հանցագործություն է
- Մանուկ Յազչյան. Վիրավորներին ու բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- «Բժիշկներին պատանդ վերցնելը բարոյական իմաստով շատ վատ քայլ է». Ավետիքյան
- Բախշյան. «Բժիշկներին պատանդ վերցնելը խելահեղ քայլ է»
- Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- Բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է»
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների
- ԱՆ-ը չի մոռացել Ռոշալի աջակցությունը 1988-ի երկրաշարժից վնասված երեխաների բուժման գործում
- ԼԵՈՆԻԴ ՌՈՇԱԼԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅՏՆԻ ԲԺԻՇԿ Է, ԱՅԼԵՎ ՀԱՄԵՍՏ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան