Թուրքիայի ԱԳՆ-ում կասկածում են, որ Գյուլենը կարող էր մեկնել Եգիպտոս
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ իշխանությունները տեղեկատվության են տիրապետում երկրում ռազմական հեղաշրջման փորձի ղեկավարման մեջ մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենի՝ ԱՄՆ-ից այլ երկրներ հնարավոր մեկնելու մասին, բայց ոչ Եգիպտոսի: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարը չէր բացառել, որ Գյուլենը կարող էր ԱՄՆ-ից մեկնել այլ երկիր, այդ թվում նաև՝ Կանադա, Եգիպտոս, Ավստրալիա, Մեքսիկա կամ Հարավային Աֆրիկա: Եգիպտոսի վարչապետը հայտարարել էր, որ երկիրը դեռևս չի ստացել Գյուլենին քաղաքական ապաստան տալու հարցում, բայց կքննարկի, եթե ստացվի:
«Եգիպտոսի հետ կապված կոնկրետ տեղեկատվություն չկա, բայց կան տեղեկություններ այն մասին, որ Գյուլենը կարող էր մեկնել մի շարք այլ երկրներ»,- հայտարարել է նախարարը:
Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են հուլիսի 16-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ և ԱՄՆ-ից պահանջել էին արտահանձնել նրան: Գյուլենը այդ ժամանակ դատապարտել էր ապստամբությունը և հայտարարել, որ որևէ կապ չունի: Վերջին տվյալների համաձայն, բախումների արդյունքում զոհվել է 246 մարդ, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ տուժել:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Turkish Airlines-ն ազատել է 211 աշխատակցի
- Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել
- Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի զարմիկը
- Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հետ կապ ունեցող 24 ԶԼՄ-ի զրկել են արտոնագրից
- Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին