ՄԱԿ. Սիրիայում ավելի քան 1,1 մլն մարդ հումանիտար օգնություն է ստացել
Ավելի քան 1,1 մլն մարդ, որոնք բնակվում են Սիրիայի շրջափակված և դժվար հասանելի շրջաններում, այս տարի հումանիտար օգնություն է ստացել: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կոորդինացիայի վարչությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՄԱԿ-ը և նրա գործընկերները 105 հումանիտար շարասյուն են ուղարկել, օգնությունը հասցվել 1 113 575 մարդու, ներառյալ՝ մոտ 655 000 մարդու դժվար հասանելի շրջաններում, նշել է վարչությունը:
«Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարությամբ օդից բեռների նետման 82 գործողություն է իրականացվել երկրի արևմուտքում՝ Դեյր-էզ-Զորի պաշարված շրջաններում, հասցվել է 1470 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հուլիսի 9-ից Սիրիայի Ալ Կամիշլի քաղաքում առաքվել է 1090 տոննա ապրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան