Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի 17 հազար տոմս է վաճառել նախքան բացումը
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի, որը բացվելու է հուլիսի 29-ին, մոտ 17 հազար տոմս է վաճառել: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Նշենք, որ Տրետյակովյան պետական պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի առիթով պատմության մեջ առաջին անգամ կիրառում է տոմսերի առ-ցանց վաճառք: Պատկերասրահից հայտնել են, որ նրանք, ովքեր չեն օգտվում ինտերնետից, կարող են ձեռք բերել տոմսարկից:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացվելու է նկարիչ ավելի քան 6000 կտավից 120-ը: Տարբեր թանգարաններից, այդ թվում նաև Հայաստանի Ազգային պատկերասրահից, նկարչի աշխատանքներ են տարվել Տրետյակովյան պատկերասրահ՝ ցուցահանդեսում ներկայացնելու համար:
Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 20-ը:
Հարակից հրապարակումներ`
- Տրետյակովյան պատկերասրահը հանուն Այվազովսկու ցուցահանդեսի առաջին անգամ տոմսերի առցանց վաճառք է կիրառում
- Ռուսական թանգարանը երեք ամսով Տրետյակովյան պատկերասրահին է տալիս Հովհաննես Այվազովսկու 33 կտավ
- Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվող Այվազովսկու 12 կտավ ցուցադրվելու է Մոսկվայում
- Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված Տրետյակովյան պատկերասրահը կազմակերպելու է ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին