Արթուր Աբրահամն ու Միրոսլավ Քլոզեն մասնակցել են Շումախերին նվիրված ֆուտբոլային խաղին
Գերմանիայի Գրան-պրիի մեկնարկից առաջ «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդները բարեգործական ֆուտբոլային հանդիպում են կազմակերպել Միխայել Շումախերի պատվին: Նրանք հանդես են եկել NBA-ի լեգենդ Դիրկ Նովիցկու աստղային թիմի դեմ: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Հանդիպումը կայացել է Մայնց 05-ի արենայում, որտեղ Նովիցկու թիմը հաղթել է 9:6 հաշվով: «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդների թիմի ավագը Սեբաստիան Ֆետելն էր, աստղերինը՝ գերմանացի ֆուտբոլիստ Միրոսլավ Քլոզեն: Ի դեպ՝ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ևս մասնակցել է հանդիպմանը և ներկայացրել է Նովիցկու թիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան