Ջոկովիչ. «Զիկա վարակն ինձ չի վախեցնում, մեկնում եմ Ռիո»
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ կմասնակի Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, քանի որ չի վախենում Զիկա համաճարակից՝ հավաստի տեղեկություններ ունենալով խաղերի անվտանգության մասին: Տեղեկացնում է RTS-ը:
«Համապատասխան քայլեր եմ կատարել և ստացել եմ ինձ անհրաժեշտ ինֆորմացիա: Իրավիճակն ամենևին էլ սարսափելի չէ, ուստի ես մեկնում եմ Ռիո: Իհարկե, աննշան վտանգ կա, սակայն վստահ եմ, որ ամեն ինչ ապահով կլինի»,- ասել է Ջոկովիչը:
Հիշեցնենք, որ մինչ այժմ Օլիմպիադային մասնակցելուց հրաժարվել են թենիսիստներ Միլոշ Ռաոնիչը, Թոմաշ Բերդիխը, Դոմինիկ Տիմը, Ջոն Իսները, Սիմոն Հալեպը, Ռոջեր Ֆեդերերն ու Կարոլինա Պլիշկովան:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ պետք է իմանալ ուղևորությունից առաջ Զիկա տենդի մասին
- Բժիշկները կոչ են արել հետաձգել Օլիմպիական խաղերը Զիկա վիրուսի պատճառով
- ԱՀԿ-ն զգուշացնում է ամռանը Եվրոպայում Զիկա վիրուսի տարածման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա