Նիկոլայ Բաղդասարյան. Ենիգոմշյանը պետք է ազատ արձակվի
Ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին գնում ենք ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր, քանի որ ձերբակալելիս թույլ են տվել փոքրիկ խախտումներ, որի արդյունքում, ես՝ որպես իրավաբան կարծում եմ, իր ձերբակալումն եղել է ակնհայտ անօրինական»,-Panorama.am-ին այս մասին հայտնեց Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, հաշվի առնելով թույլ տված խախտումները պետք է չեղյալ համարվի արձանագրությունը, իսկ Ենիգոմշյանը ազատ արձակվի:
Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։
ՄԻՊ գրասենյակից էլ հայտնեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին, ինչպես նաև Ոստիկանության ՁՊՎ՝ տեսակցելու Լևոն Բարսեղյանին:
ՄԻՊ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՄԻՊ աշխատակիցները այցելել են նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արամ Մանուկյանին և այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան