Արդարադատության նախարարությունը որոշել է չգրանցել ԳԱԼԱ կուսակցությունը
«ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է չգրանցել «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցությունը: ԳԱԼԱ-ն գրանցման հայտ էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հուլիսի չորսին որպես կուսակցություն գրանցվելու համար:
Կուսակցության պետական գրանցումը մերժելու մասին որոշումն արդեն ուղարկվել է: Հիմնավորումները, որոնք ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարությունը, պարզապես զավեշտալի են և անլուրջ:
ԳԱԼԱ-ն կուսակցության պետական գրանցումն արգելելը համարում է քաղաքական պատվեր: Իշխանությունների կողմից քաղաքական կուսակցության պաշտոնական գրանցման անհիմն արգելումը կոշտ ավտորիտար վարչակարգի գործունեության դասական օրինակ է:
ՀՀ իշխանությունների գործելաոճը թերևս կանխատեսելի էր:
Մենք գտնում ենք, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար առաջնային պայման է ժողովրդի վստահությունը վայելելն, այլ ոչ թե իշխանությունների կողմից քաղաքական ուժի ֆորմալ գրանցումը:
Ուստի հայտարարում ենք, որ անկախ նրանից, թե ՀՀ արդարադատության նախարարությունն ինչ որոշում կընդունի՝ գրանցել ԳԱԼԱ–ն որպես կուսակցություն, թե ոչ, ԳԱԼԱ-ի քաղաքական թիմը շարունակելու է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել՝ նախանշված նպատակները կյանքի կոչելու համար»,- հաղորդագրոթւուն է տարածել «ԳԱԼԱ»-ն, որ իր հայտարարությունը ստորագրել է որպես ««Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցություն»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե դաշինք չստացվի, միայնակ կմասնակցենք Գյումրիի ընտրություններին. ԳԱԼԱ
- Մենք մտնում ենք քաղաքականություն մաքուր ձեռքերով. ԳԱԼԱ կուսակցության անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան