Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար կառավարությունը բարձրացնում է սոցիալական նպաստի չափը
ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար 2016 թվականի օգոստոսի 1-ից կփոխհատուցի 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Կառավարության նախագծի հիմնավորման համաձայն՝ 2016 թվականի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 4.32 դրամով ավելի է, ինչը նշանակում է, որ նույն 202 կվտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի շուրջ 1000 դրամ ավելի:
Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ դրանով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքների էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը:
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կվտ. ձմեռային ամիսներին` 325, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել էր 6,93 դրամով, ՀՀ կառավարությունը և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը քննարկել ու պայմանավորվել էին այդ ավելացումը փոխհատուցել երկուստեք:
«Էլեկտրաէնեգիայի սակագինն այս տարվա օգոստոսի 1-ից նվազել է 2.61 դրամով, փաստորեն սակագինը թանկանում է 4,35 դրամով: Հարցը քննարկել ենք նաև Հանրապետության նախագահի հետ և կառավարությունը նպաստառուների յադ ծախսը վերցնում է իր վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով պետբյուջեից այս տարի կհատկացվի 567 մլն դրամ, իսկ 1017թ-ին՝ 1 մլրդ 157 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին