Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է
Ոստիկանությունից հաստատեցին, որ Արայիկ Խանդոյանը վիրավորվել է:
«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ Պարեկապահակային ծառայության գնդում հնչել են կրակոցներ և կրակահերթեր, ինչին ի պատասխան իրավապահները կրակ են բացել, որի արդյունքում վիրավորվել է կրակահերթ արձակողներից մեկը՝ Արայիկ Խանդոյանը»,-այս մասին Panorama.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Այլ հարցերի նա չպատասխանեց, նշելով, որ այս պահին տեղեկություններն այսքանն են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան