ԱՆ-ն կոչ է անում առաջին հերթին ազատ արձակել բուժքրոջը
Առողջապահության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Արդեն ավելի քան 52 ժամ է, ինչ շտապ բուժօգնության երկու բժիշկը և բուժքույրը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդի կարգավիճակում են։
Երեկ նրանց ազատ արձակելու բազում կոչերին միացան նաև Երևանի մի շարք բժշկական կազմակերպությունների բժիշկներն ու բուժքույրերը` շեշտը դնելով հատկապես իրենց գործընկերուհու` բուժքույր Մալինա Մարգարյանին ազատելուն։
Դժվար է հասկանալ հայ տղամարդկանց այն քայլը, երբ իրենց կողքին ստիպողաբար պահում են կնոջը, այն էլ բուժքրոջ, ով, եթե չասենք իր առաքելությամբ, ապա գոնե մասնագիտության և աշխատանքի բերումով մշտապես աջակցություն ու բժշկական օգնություն է ցուցաբերել դրա անհրաժեշտությունն ունեցողներին։
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ դատապարտում է զինյալ խմբի կողմից բուժաշխատողներին պատանդ վերցնելու ամբողջ աշխարհում անընդունելի համարվող քայլը, կոչ է անում հային վայել մոտեցում ցուցաբերել և առաջին հերթին ազատ արձակել բուժքրոջը։
Միաժամանակ, հորդորում ենք սառը տրամաբանությամբ ընդունել առանց որևէ նախապայմանի բոլոր բուժաշխատողներին ազատ արձակելու բազում հորդորները, կոչերն ու պահանջները։
Ողջ աշխարհում գրված ու չգրված օրենքներով չընկալվող այս գործողությունը բնավ պատիվ չի բերում ոչ ձեր արժանապատվությանը և ոչ էլ ձեր կողմից ներկայացվող գաղափարներին»:
Հարակից հրապարակումներ`
- Այնքանով, որքանով փաստերն ինձ հայտնի են, բժիշկները պատանդի վիճակում են. Արա Ղազարյան
- Ռոշալ. Բժիշկներին պատանդ չեն պահել անգամ չեչեն պարագլուխ Բարաեվի կողմնակիցները, մի՞թե նրանից վատն եք
- New York Times, Guardian, Al Jazeera. Միջազգային մամուլը գրում է պատանդ պահվող բժիշկների մասին
- Պատանդ բժիշկները պետք է անհապաղ ազատ արձակվեն, վիրավորները՝ տեղափոխվեն հիվանդանոց. անվանի նյարդավիրաբույժ
- Պատանդ վերցված չորս բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել. ԱՆ
- HRW. Պատանդ վերցնելը, նմանապես՝ բժիշկ պատանդ վերցնելը, միշտ էլ հանցագործություն է
- Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- Բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է»
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան