Ահարոնյան. Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ծնողներին կոչ է անում հավաքների վայրերում հսկողությունից դուրս չթողնել երեխաներին: Ֆեյսբուքյան իր էջում Ահարոնյանը գրել է.
«Վերջին օրերին Խորենացի փողոցում, ապա և Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքներին մասնակցում են նաև անչափահասներ: Նման միջոցառումներին նրանց հետագա մասնակցության դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները:
Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, կարող են վնասել երեխաներին:
Անչափահասների համար մտահոգությունը խիստ իրական ու հիմնավոր է: Ուստի դիմում ենք ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք մասնակցել հանրահավաքին:
Հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին: Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան