«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներ ունի. Դիտորդական խմբի նախագահ
ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն այսօր առավոտյան Երևանի Ձերբակալվածների պահման վայրում հանդիպել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի հետ, ունեցել առանձնազրույց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը:
«Նա մարմնական վնասվածքներ ուներ, դժվարությամբ էր շարժվում: Ձերբակալվածների պահման վայրում հրաժարվել էր շտապօգնությունից: Հնարավոր է՝ կողոսկրերի կոտրվածք ունենա»,- ասաց նա:
Հ. Սահակյանը նշեց, որ առանձնազրույցի ընթացքում Ա. Հակոբյանը հայտարարել է, որ ինքն ինքնակամ չի հանձնվել, ինչպես հայտարարում է ոստիկանությունը:
«Նա մեզ հետ զրույցում ասաց, որ երբ Պավելին և որդուն վիրավորել էին, գնացել էր վիրավորներին պատգարակով ՊՊԾ գնդի տարածքից դուրս հանի, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց: Անզեն է եղել: Տեղափոխելու ընթացքում յոթ ոստիկան հարձակվել են իր վրա, ծեծել ՊՊԾ տարածքում, նստեցրել մեքենան, տարել Ազգային անվտանգության շենք: Այդ ամբողջ ընթացքում ու մինչև շենքի 3-րդ հարկ բարձրացնելն իրեն ծեծել են»,- Հակոբյանի պատմածը ներկայացրեց Հ.Սահակյանը:
Նա ասաց, որ իրենց դուրս գալուց հետո Արամ Հակոբյանին այցելելու էին փաստաբանն ու դատաբժիշկը՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ փաստաբան Լուսինե Հակոբյանն ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էր, որ այսօր Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվելու:
Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը. «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը»:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր» զինված խմբի երկու անդամի այսօր մեղադրանք կառաջադրվի
- Զինյալներից 2-ը հանձնվել են իրավապահներին, իսկ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին հիվանդանոցում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին