ԱՆ-ում Խանդոյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն
«Սասնա ծռեր» խմբի անդամ՝ վիրավորված Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի ու վնասվածքի բնույթի մասին առոջապահության նախարարությունում տեղեկություններ չունեն:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Մեր բժշկական խումբն այնտեղ է, բայց նրանց թույլ չեն տալիս կապի դուրս գալ»,-ասաց Հայթայանը, ավելացնելով, որ տարածքում շտապօգնության մի քանի մեքենա հերթապահություն են իրականացնում:
Այլ հարցերի նա չպատասխանեց, խորհուրդ տվեց սպասել պաշտոնական տեղեկատվության:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այս պահին անպատասխան է թողնում խմբագրության հեռախոսազանգերը:
Լուսանկարն արվել է Խորենացի փողոցում՝ Աթոյան փողոցի կողմից, մի քանի րոպե առաջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան