Ահարոնյան. Իրավապահները վիրավորել են զինված խմբի ևս երկու անդամի
ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվել է զինված խմբի անդամներից ևս երկուսը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրել է.
«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորվին
- ԱՆ-ում Խանդոյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն
- Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան