ԱՆ. ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորվին
«Մեր ունեցած տեղեկություններով ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել զինյալ խմբի վիրավորված անդամին։ Խնդրում եմ զերծ մնալ չստուգված, չհաստատված լուրերից և հետևել պաշտոնական հաղորդագրություններին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին. «Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ Պարեկապահակային ծառայության գնդում հնչել են կրակոցներ և կրակահերթեր, ինչին ի պատասխան իրավապահները կրակ են բացել, որի արդյունքում վիրավորվել է կրակահերթ արձակողներից մեկը՝ Արայիկ Խանդոյանը»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ում Խանդոյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն
- Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին