ՊՊԾ գնդից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը
ՊՊԾ գնդի տարածքից շտապօգնության մեքնեային ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ երկու վիրավորի տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:
Ոստիկանության տվյալներով, ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:
Ավելի վաղ, ոստիկանությունից տեղեկացրել էին, որ բացի Արայիկ Խանդոյանից ՊՊԾ խնդի տարածքում իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն:
Լուսանկարներն արվել են Աթոյան փողոցում:
Հարակից հրապարակումներ`
- Ահարոնյան. Իրավապահները վիրավորել են զինված խմբի ևս երկու անդամի
- ԱՆ-ում Խանդոյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն
- Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է