Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը` բրոնզե մեդալակիր
Սլովակիայում ավարտվեց աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան: Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Սերբիայի հավաքականի նկատմամբ և գրավեց երրորդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Հայաստանի թիմի կազմում հանդես էին գալիս Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը: Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչն է կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը:
Մրցաշարի հաղթող դարձավ Իրանի հավաքականը, իսկ Ռուսաստանը նվաճեց արծաթե մեդալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում